27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2016

Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը: Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական […]

«Ընտրություններից հեքիաթներ են ակնկալում, խեղճ մարդիկ»

«Հիմա մեզ դեֆոլտ սպառնո՞ւմ է , թե ոչ, հարցը պատահական չէ, քանի որ միայն Սպորտի նախարարությունն է, որ այս հարցի մասին չի խոսել այս օրերին»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում, ոչ թե պետական անվճարունակության առումով, այլ հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու դեֆոլտի մասին է ահազանգում […]

«Հաճախ իրենց շատ փնթի ու նույնիսկ խոզի պես են պահում»

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն իր հիացմունքն արտահայտեց նախագծի հեղինակ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին ու շնորհակալություն հայտնեց. «Սա մի օրենք է, որը պահանջված էր վաղուց: Չկա մի մարդ, որի մտքում այս խնդիրը անցկացրած չլինի: Ուղղակի կուզենայի իմանալ, թե […]

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ նոյեմբերի 12-13-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը եւ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։ Նախորդ տարի Հայաստանը նվաճել էր  այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը: Տիգրան Քոչարյանը տեղեկացրել է, […]

Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում. Կ. Բեքարյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը նորություն չի համարում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների ոչ մի համաձայնագիր չի լինի: «Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները վարվում […]

«ԲՄՎ»-ն Սևանում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 151 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Կքննարկվի Հայաստան-Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը»

Վրաստանում  կայանալիք տնտեսական համաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը։ Այսօր այս մասին  լրագրողերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինը նշեց, որ Վերին Լարսի ճանապարհը, հատկապես կլիմայի փոփոխության հետեւանքով, պարբերաբար փակվում է, հետեւաբար, բնական է, որ պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրել։ «Հարավային Օսեթիայի ճանապարհի բացումը քաղաքական հարց է, որը պետք […]

Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել. քննարկում Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է: Ըստ նրա՝ սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, բնության մեջ մարդու կոնկրետ ազդեցության վնասակարից օգտակար հատկության անցնելուն. «Ես առաջարկում եմ օրենքի մեջ էկոլոգիական կուլտուրա բառը փոխարինել […]

Հոկտեմբերի 26-ին «Հենարան» ակումբում

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայում տիրող ռազմական գործողությունները. պատերազմից տուժած սիրիահայերն ի՞նչ օգնության կարիք ունեն և նրանք ինչպիսի՞ խնդիրիների են բախվում: Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի