30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ նոյեմբերի 12-13-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը եւ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։

Նախորդ տարի Հայաստանը նվաճել էր  այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:

Տիգրան Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջնությանը կմասնակցի 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից. ԱՄՆ,Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա,  նախկին Խորհրդային Միության տարածքի գրեթե բոլոր երկրներից: Հայաստան կժամանի 400 գիտակ։

Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանից առաջնությանը կմասնակցի 5 թիմ:

«Այս առաջնությունը նախ և առաջ ևս մեկ անգամ ֆիքսելու է մեր երկրի դիրքը ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզում։ Հայ գիտակները հնարավորություն կունենան շփվել աշխարհի լավագույն խաղաղացողների հետ»,- ասել է նա։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ