27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2016

Որոշում է կայացվել. Ժամանակ

Հաջորդ ամիս նոյեմբերի 28-ին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»։ Անփոփոխ է մնում որոշումը, որ կուսակցությունը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Աեյրան Օհանյանը։

Սպանեցին. Հայկական Ժամանակ

Նախօրեին ուշ երեկոյան Նոր Մոսկվւսյի շրջանում վարձակալված բնակարաններից մեկում ռուս իրավապահները ՀՀ երկու քաղաքացու դիեր են հայտնաբերել։ Երեկ պարզվեց, որ նրանցից մեկը հայտնի Ձկնկուլն է 46-ամյա Արմեն Իսրայելյանը, որը նախկինում աշխատել է Աժ պատգամավոր Աամվել Ալեքսանյանի մոտ։ Մյուս սպանվածը 43-ամյա Էդուարդ Նշանյանն է Ճուտ մականունով։ Նա եւս Ալեքսանյանի աշխատակիցն է եղել և ամիսներ առաջ է […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 250 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար:

Վաճառել է. Հայկական Ժամանակ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ։ Թերթի տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել։ Ներկայումս ընթանամ են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող Է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Թուրք լրագրողի անդրադարձը հայկական խոհանոցի առանձնահատկություններին

Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայերի մշակութային զարգացումը պատմաաշխարհագրական մի շարք գործոնների պատճառով ընթանում է փոքր -ինչ ուրույն, միմյանցից անկախ ճանապարհով: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Մեհմեթ Յաշինը անդրադարձել է մասնավորապես պոլսահայ և հայաստանյան խոհանոցի որոշ առանձնահատկությունների: Հեղինակի դիտարկմամբ՝ այս երկու խոհանոցների միջև գրեթե ոչ մի ընդհանրություն չկա: Ստամբուլում մեծացած Յաշինը պատմում է պոլսահայերին բնորոշ այն  […]

Փորձանքի օրը Տերը կփրկի նրան

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»։ Թշնամիներս չարությամբ ասացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի