11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2016

Նախագահն ու համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում […]

Վթարից տուժած Հրանտը դեռ հիվանդանոցում է

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ վթարից տուժած Վարսերի բնակիչ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանը, որը այսօր եւս դուրս կգրվի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի […]

Աղոթք եկեղեցի մտնելուց առաջ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի Երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ: Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագություն անելու։ Ամեն:

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 475.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.47 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.84 դրամ (աճել է 0.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.66 դրամ (աճել է […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական […]

Մաքսիմը իր կամքով հանձնեց

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Մաքսիմ Պ.-ն ներկայացել է Իջևանի ՊՊԳՎ բաժին և կամավոր հանձնել 14.5 մմ տ/չ 49 փամփուշտ՝ ժապավենով, և 196 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, […]

Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի