12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վթարից տուժած Հրանտը դեռ հիվանդանոցում է

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ վթարից տուժած Վարսերի բնակիչ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանը, որը այսօր եւս դուրս կգրվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ