28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ընտրություններից հեքիաթներ են ակնկալում, խեղճ մարդիկ»

«Հիմա մեզ դեֆոլտ սպառնո՞ւմ է , թե ոչ, հարցը պատահական չէ, քանի որ միայն Սպորտի նախարարությունն է, որ այս հարցի մասին չի խոսել այս օրերին»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում, ոչ թե պետական անվճարունակության առումով, այլ հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու դեֆոլտի մասին է ահազանգում նա:

Նա նշեց, որ վերջին ամիսներին այքան խոսվեց նոր Սահմանադրության մաիսն ու «պուպուշ երկիր կառուցելու մասին» այնքան խոսվեց, որ մարդիկ մեռած հույսները կամաց-կամաց սկսեցին վերակենդանացնել: «Հիմա մարդիկ ընտրություններից հեքիաթներ են ակնկալում, խեղճ մարդիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հերթական ընտրություններն ուղղակի ապտակ են լինելու հույս ունեցողների երեսներին:

«Ինչ նոր Սահմանադրություն, ինչ խորհրդարանական համակարգ, պատրաստվեք 2 տարի հետո նախագահական համակարգի վերաբերյալ Սահմանադրություն գրելու, իմ սիրելի պրոֆեսիոնալ իրավաբաններ, դժվար չի կանխատեսելը»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ