23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել. քննարկում Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է:

Ըստ նրա՝ սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, բնության մեջ մարդու կոնկրետ ազդեցության վնասակարից օգտակար հատկության անցնելուն. «Ես առաջարկում եմ օրենքի մեջ էկոլոգիական կուլտուրա բառը փոխարինել մշակույթով ու ավելացնել դաստիարկություն բառը: Նախագծի նպատակն է ունենալ էկոլոգիական բավարար գիտակցություն՝ գիտական հենքով հիմանվորված, նորամուծություններով լի: Սա մարդու և բնության ներդաշնակության փոխազդեցության փուլ է, որը նպաստելու է առողջ ապրելակերպին, էկոլոգիական անվտանգությանը: Նախագիծը տալիս է էկոլոգիական մշակույթի սահմանում, մինչդեռ նախկինում վերացական սահմանումներ կային: Ի դեպ, բնության մեջ ապրող տարբեր ժողովուրդների էթնո պատկերացումները ևս ազդեցություն ունեն բնության վրա: Մշակույթների ու ավանդույթների վերաձևում, միասնական էկոլոգիական ու մշակութային փոխհամաձայնեցված կետեր պետք է սահմանենք»:

Ըստ նրա՝ կոնցեպտուալ մոտեցում պետք է ապահովել էկոլոգիական կրթությանն ու դաստիակարությանը. «Այն չպետք է դիտարկել առանձին դաս, այլ ընդհանուր ազգաբնակչությանը զինելու փոքր տարիքից: Ինչպես տառերն ու թվերն են սովորում երեխաները, այնպես էլ պետք է սովորեն պահպանել շրջակա միջավայրը»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ սա պահանջարկված օրենսդրական նախաձեռնություն է ու համահունչ է ժամանակի պահանջին: «Կարծում եմ, որ երեխաները ոչ միայն պետք է լինեն սպառող, այլև պահապան: Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել, քանի որ հետագայում դա կարող է ունենալ գիտական արդյունք. փոքր տարիքից կսովորեն հետազոտություն անել»,- արձագանքեց Ռուզաննա Մուրադյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ