04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում. Կ. Բեքարյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը նորություն չի համարում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների ոչ մի համաձայնագիր չի լինի: «Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները վարվում են Մադրիդյան սկզբունքների հիմքով։ Դրանց առնվազն գաղտնազերծված մասում առկա է տարածքների, կարգավիճակի, փախստականների, խաղաղապահների և այլն խնդիրներ։

Ուորլիքի ձևակեպումը գուցե աննորմալ է և պետք է արձագանքել ձևակերպման նուանսներին, բայց նա փորձել է հիշեցնել մադրիդյան սկզբունքնրեը՝ այդ թվում անդրադարձով կարգավիճակի խնդիրներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով՝ Ադրբեջանի և ՀՀ նախագահների հավանական հանդիպմանը՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ առաջիկայում դրա մասին խոսելը վաղ է և այս պահին չկա հայտարարություն նախագահների մակարդակով հանդիպման մասին։

«Կարծես թե այս պահին արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին է խոսվում, որը փորձ է արվում կազմակերպել դեկտեմբերին։ Սրա տրամաբանությունը հուշում է, որ արտգործնախարարների հանդիպումը, իսկ տրամաբանությունը հուշում է, որ նրանց հանդիպումը պիտի մինչև նախագահների հանդիպումը լինի»,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ