27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2016

«Ինքնախաբեության մեջ է» (վիդեո)

«Երկու օր առաջ էլ ՀԱՊԿ-ի գագաթաժողովը կոչ արեց, որ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե նրանք փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա ինքնախաբեության մեջ են, փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում Սարգսյան-Ալիև երկկողմ հանդիպումը […]

Հիմա լա՞վն է, թե՞ չէ… խմբակցություններն՝ ԸՕ-ից

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը Աժ խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել այնպիսի միջավայր, որ բոլոր խնդիրները լուծվեն և կեղծիքներ չլինեն: «Բայց մենք իսկապես գործիքներ ենք ավելացնում, որ օգտագործենք ընտրությունների ժամանակ: Հիմա ավելացե՞լ են, թե […]

Ցնցումները դառնում են անխուսափելի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

«Համակարգը չի փոխվում և անունները չեն կարող փոփոխություններ բերել»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նոր վարչապետի աշխատանքը, ասաց ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը մեջբերեց Տարոն Աճեմօղլուի խոսքը, որ տնտեսական հաջողությանը նախորդում է քաղաքական փոփոխությունը.«Քաղաքական մոդելի փոփոխությունն սկսվում է ազատ ընտրությունից: Բայց կան վարչական և տնտեսական […]

«Չպետք է սահմանափակվենք նկատողություններ հայտարարելով»

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի  գնահատման ու վերլուծության արդյունքները Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի  գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած […]

Տղամարդիկ ապահովագրված չեն կրծքագեղձի քաղցկեղից

Հոկտեմբեր ամիսը հայտարարվել է կանանց առողջության ամիս: Հայ -ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ կանանց հետազոտման համար հիմնական խոչընդոտները նախ հոգեբանական, ապա նաեւ ֆինանսական խնդիրներն են: Ֆինանսական խնդիրները վերացնելու համար հոկտեմբերի 10  -ից հայտարարվել է  25 տոկոս զեղչ, որի արդյունքում հետազոտման 20  հազար դրամի փոխարեն կվճարեն  15 հազար դրամ եւ 7000 […]

«Խառնել եք, ես վարչապետը չեմ». ՀՅԴ-ը գոհ է

«Դաշնակցությունը» ծանոթ է կառավարության ներկայացրած նախնական ծրագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  «Մենք այսօր նաև վարչապետի հետ ենք հանդիպում ունեցել, քննարկել ենք ծրագիրը, բայց դրա մասին կխոսենք հետագայում: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացվել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծարգիրը պետք է լինի կոնկրետ քայլերի ու ժամկետների […]

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը

Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության […]

Հարկ եղած դեպքում Արցախը ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին. Շարմազանովի արձագանքն՝ Ալիևին (վիդեո)

«Ես այնպիսի կարծիք ստացա, որ պարոն Ալիևը ենթագիտակցաբար սխալվել է մեկ բառով, հանրապետություն բառը ճիշտ է ասել, միգուցե ցանկացել է ասել անկախ հանրապետություն, ասել է ինքնավար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն: «Իսկ եթե ավելի լուրջ, […]

ՀՀԿ-ը շատ չի գաղտնազերծում, բայց…

Կառավարության ծրագրի հիմքում դրված են Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթների դրույթները, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներին նվիրված Սարգսյանի ելույթը: «Կառավարության գրեթե բոլոր ոլորտներում կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից՝ վերջացրած հարկային մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացից»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի