17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա լա՞վն է, թե՞ չէ… խմբակցություններն՝ ԸՕ-ից

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը Աժ խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել այնպիսի միջավայր, որ բոլոր խնդիրները լուծվեն և կեղծիքներ չլինեն: «Բայց մենք իսկապես գործիքներ ենք ավելացնում, որ օգտագործենք ընտրությունների ժամանակ: Հիմա ավելացե՞լ են, թե ոչ, իհարկե ավելացրել են»,-ասաց նա և նշեց, թե լուրջ չէ , որ ԸՕ-ի շուրջ համաձայանություն ստորագրես, հետո այդ ստոգրություններին դեմ խոսես:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ խմբակցությունը ջանասիրաբար աշխատել է ԸՕ փոփոխությունների համար: «Անկախ նրանից որևէ փոփոխություն միտված է երկրում փոփոխելու, մենք կողմ ենք լինելու և աջակցելու ենք»,-ասաց նա, նշելով, թե պետք չի զարմանալ, որ մասնակցում են փոփոխությունների գործընթացին, և բացասական երևույթների մասին խոսում են: Նա ներկայացրեց իրենց մտահոգությունները նախագծի վերաբաերյալ, դիմեց հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանինՙ հանել քրեական պատիժներըՙ ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար, իսկ բոնուսների մեխանիզմը անվանեց ֆոկուս-բոնուս և հայտարարեց, թե ապրիլին քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար ուստի կոչ արեց խելքի գալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայանգիրը դուռ է բացում իշխանափոխության հասնելու համար: Նա կանխատեսեց, որ 2017թ-ին խորհրդարանական ընտրություններին ընտրական ճակատամարտը լինելու է այն բանի շուրջ, որ իշխանությունը ամեն ինչ անելու է մաֆիոզ, բակային հեղինակությունների միջոցով հարցը լուծելու համար:  Զուրաբյանը նշեց, թե մի կետ կա օրինագծում, որ շեղվում է համաձայնագրի ոգուց ու տառից: «Սուտ հայտարարության դիպոզիցիայի խնդրին է վերաբերում, մենք հուսով ենք այդ խնդրի լուծումը կգտնենք, մենք երևի առաջին ընթեցման համար չենք քվեարկի և կսպասենք այս խնդրի լուծմանը»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե որևէ օրենսգիրք չի կարող երաշխիք լինել ազատ, արդար ընտրությունների համար: «ԸՕ-ից պետք չի սարքել սրբագույն մատյան, որ կարող է փակել ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանքները»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ԲՀԿ-ն իր ստորագրած պարտավորություններից հետո չի կանգնում, բայց սուտ հայտարարության դրույթն, ըստ նրա, դամոկլյան սուր է հայտարարություններ անողների գլխին: Նրա համոզմամբ՝ ոչ ոք հայտարարություն չի անի, եթե գիտի, որ 2-5 տարի քրեական պատասխանատվություն կստանա: «Իսկապես լավ աշխատանք ենք արել, որոշակի արդյունքի հասել ենք, որ վերահսկվի արդար ընթացքը, բայց այնպես անենք, որ այս քայլով չվնասենք ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա և նշեց, որ առաջինից երկրորդ ընթեցման ժամանակ իրենք երկու առաջարկ կներկայացնենՙ ապաքաղաքականացնել այդ կեղծ հայտարարությունների դրույթը, և վերանայել բոնուսային անարդար համակարգը:

ՀՀԿ անունից խոսեց Վահրամ Բաղդասարյանը, ով ողջունեց 5 քաղաքական ուժերի կողմից կատարված աշխատանքը և, որ նրանք ևս դրականը նկատում են: Բաղդասարյանը բոնուսների մեխանիզմն անվանեց պարզ թվաբանություն, սակայն հավելեց, թե դեմ չեն, եթե բերեն նոր նախաձեռնություն, նորից քննարկեն: «Բավական լուրջ քայլ է կատարված, և ես ողջունում եմ բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությանը, 4+4+4 ձևաչափին, որ կարաղացանք երկարաժամկետ քննարկումներից հետո արդյունք ունենալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ