28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ինքնախաբեության մեջ է» (վիդեո)

«Երկու օր առաջ էլ ՀԱՊԿ-ի գագաթաժողովը կոչ արեց, որ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե նրանք փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա ինքնախաբեության մեջ են, փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում Սարգսյան-Ալիև երկկողմ հանդիպումը : Ճշտող հարցին՝ ինչի՞ դիմաց, Է. Շարմազանովն ասաց, որ որոշողը Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդն են.

«Դա ոչ ես եմ որոշողը, ոչ դուք, ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, երբ կդառնան բանակցությունների ամբողջական կողմ, կորոշեն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով նա չէր բացառել, որ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, ԱԺ փոխնախագահը շեշտեց. «Դե եթե չի բացառում, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ուրեմն չպետք է բացառի նաև ԼՂՀ անկախության ճանաչումը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ