27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2016

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել […]

«Ձեռքներդ հեռու լոռեցիներից»

ԱԺ արտահերթ նիստում  ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով` խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հինգ ոչ իշխանական ուժեր ՏԻՄ ընտրություններում համաձայնագիր ստորագրեցին, ինչը եզակի ու ողջունելի երևույթ էր: Ինչ վերաբերում է Գյումրու ու Վանաձորի ընտրությունների վերաբերյալ ոչ իշխանական ուժերի քննադատություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններից դեռ շատ առաջ էին ընդդիմադիր ուժերը սկսել […]

Ղրիմում ցանկանում են Պուտինի արձանը կանգնեցնել /ֆոտո/

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրեն, գրում է “Крыминформ”-ը։ «Մենք ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- […]

Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու թեկնածուների հայցը

Վարչական դատարանը մերժել է  Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։ Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել  ավագանիում: Հայցվորների համար […]

Ավտովթարից մահացած Հռիփսիմեն «Բրյուսովի» ուսանողուհի էր /ֆոտո/

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը Երեւանի Վալերի Բրյուսովի անվանլեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասարյանը,  Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է: […]

Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը պատրաստ է քննարկման

Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ եզրափակից ելույթն սկսելուց առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատգամավորների ելույթների մի հատվածը նախընտրական քարոզչություն էր, իսկ մեծամասնությունն այդ կարիքը չունի, ու բաց թողնելով քարոզչության հատվածը՝ նա անդրադարձավ նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին ու քննադատություններին: Քննադատությանը, թե կնքված հուշագրից շեղում է եղել, նա արձագանքեց. «Եղավ հարցադրում, որ մենք շեղվել ենք պայմանագրից, […]

Երեւան-Սեւան ճանապարհին վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից տուժած 8 ուսանողները, որոնք տեղափոխվել էին Հրազդան բժշկական կենտրոն, դուրս են գրվել: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Միայն  20-ամյա Հրանտ Գասպարյանը Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում […]

Թուրքական զինվորական խումբը ԵՍԶՈւ շրջանակներում տեսչական այց կկատարի Հայաստան

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում հոկտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ժամանող մասնագիտական խմբի կողմից նախատեսվում է տեսչական այց իրականացնել Հայաստանում: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը; Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի