Երեւան-Սեւան ճանապարհին վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից տուժած 8 ուսանողները, որոնք տեղափոխվել էին Հրազդան բժշկական կենտրոն, դուրս են գրվել:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Միայն 20-ամյա Հրանտ Գասպարյանը Հրազդան ԲԿ-ից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ: