28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը պատրաստ է քննարկման

Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ եզրափակից ելույթն սկսելուց առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատգամավորների ելույթների մի հատվածը նախընտրական քարոզչություն էր, իսկ մեծամասնությունն այդ կարիքը չունի, ու բաց թողնելով քարոզչության հատվածը՝ նա անդրադարձավ նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին ու քննադատություններին:

Քննադատությանը, թե կնքված հուշագրից շեղում է եղել, նա արձագանքեց. «Եղավ հարցադրում, որ մենք շեղվել ենք պայմանագրից, այն ստորագրված է 5 քաղաքական ուժերի կողմից, և այո, կարող ենք նստել, քննարկել, անպայման կանենք, բայց հայտարարեմ՝ մենք համաձայնագրից չենք շեղվել,այն ամբողջովին արտացոլել ենք ուղղակրորեն այն նախագծում, որ ձեզ ներկայացրել ենք»:

Նա ընթերցեց հուշագրից որոշ հատվածներ, որ վերաբերում է կրկնաքվեարկությանն ու ներկայացվող դիմումներին: Նկատենք, որ փոփոխությամբ նախատեսվում է, որ կրկնաքվեարկության հանցանքի առկայության դեպքում անհատը պետք է դիմումը ներկայացնի ու կազմի ԿԸՀ-ի կողմից սահմանված ձևաչափի վրա, ինչպես նաև դիմումատուն պետք է ապացույցներ ունենա, իսկ եթե ոչ, ապա ազատազրկման կարող է ենթարկվել: «Կամ չեք կարդում, ստորագրում եք կամ այստեղ այլ քաղաքական խաղ եք տանում, որը, կարծում եմ, սազական չէ այս խորհրդարանին»,-նկատեց նախարարը:

Վերջինիս համար կարող է հասկանալի լինել, եթե ընդդիմադիրները որոշեն հետ կանգնել համաձայնագրից, սակայն հիշեցրեց, որ համաձայնագրի յուրաքանչյուր դրույթ բանալսավորված է մեկ այլ դրույթով: Մասնավորապես նա հիշեցրեց կրկին այն, որ դիմումատուն պատասխանատվություն է կրում իր դիմումի ապացույցների համար, դիմուատուի խոսքին մեծ կշիռ է տրվելու:  «Նմանատիպ պահանջ ներկայացվել է ընդդիմության կողմից, մենք համաձայնել ենք մի պայմանով,  որ  եթե լրացուցիչ բեռ դրվի դիմումատուի վրա , եթե նա հասկանում է, որ հետո լինելու է քննություն ոչ թե ընտրական գործընթացների տսակնյունից, որովհետև ընտրական գորխընթացների տեսանկյունից եթե չի հաջողվում ապացուցել հակառակը, իր խոսքը համարվում է հավաստի: Մենք ասել ենք, եթե տարվի քննություն ու պարզվի, որ չի տարվել բավան ջանքեր՝ ապացուցելու իր ասածը, նա ենթարկվելու է պատասխանատվության»,-բացատրեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ եթե հարևանիդ երկար ժամանակ չես տեսնում, ուրեմն ընտրության ժամանակ կարող ես հայտարարել, թե նա ամենայն հավանականությամբ երկրում չէ, ր եթե առկա է ստորագրություն, ուրեմն ուրիշն է ստորագրել նրանց փոխարեն: Նախարարի խոսքով՝ նման դիմումները չեն կարող համարվել հավաստի, ապացույցները հենց դրա համար են պետք:

«Դա կլիներ անհեթեթ ու անպատասխանտու մոտեցում:

Ուզում եք ետ կանգնել ձեր ստորագրած պայամնագրից, ցավալի է, բայց պատրաստ եմ, բայց մի պայմանով, այն ամենն, ինչ սահմանում էր այս դրույթը պետք է բալանսավորվի: Խոսքը վերաբերում է  3 դրույթի, կարող ենք հանել, առաջին՝ սահմանել նույն քրեական պատասխանատվությունն այս արարքի համար, քրեական պատասխանատվություն պիտի լինի թե սուտ հայտարարության, թե կեղծ դիմումի համար, թե կրկնաքվեարակության համար, և նարքն պետք է հավասարեցվեն, և  պետք է վերացվի հավաստիության կանխավարկածը: Այսինքն՝ եթե անձը ներկայացնում է դիմում, որ իմ որդին այստեղ չէ, նրա անվան դիմաց քվեարկել են, սա մենք չենք կարող ընդունել որպես ապացույց՝ բավարար, պետք է օրինակ՝ տվյալ անձի հայտարարությունն ունենալ:

Եթե մենք  փոխում ենք, փոխում ենք համակարգային, հակառակ պարագայում չի լինում, դուք ասում եք սրա փոխարեն սա, հետո ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, իսկ հակառակը, այն, ինչ որ մենք պիտի դրա փոխարեն տանք, չտանք: Չի լինի:

Ընդունում եմ, որ կարող եք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկման, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերում է կոմպլեքսային լուծմանը, իսկ գնդակը ձեր դաշտում է»,-եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ