15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տղամարդիկ ապահովագրված չեն կրծքագեղձի քաղցկեղից

Հոկտեմբեր ամիսը հայտարարվել է կանանց առողջության ամիս: Հայ -ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ կանանց հետազոտման համար հիմնական խոչընդոտները նախ հոգեբանական, ապա նաեւ ֆինանսական խնդիրներն են: Ֆինանսական խնդիրները վերացնելու համար հոկտեմբերի 10  -ից հայտարարվել է  25 տոկոս զեղչ, որի արդյունքում հետազոտման 20  հազար դրամի փոխարեն կվճարեն  15 հազար դրամ եւ 7000 դրամ՝ կրծքագեղձի սոնոգրաֆիայի  համար;  «Հոկտեմբերին գրանցված բոլոր հաճախորդները վճարելու են զեղչով, եթե անգամ բուն հետազոտությունը կատարվի դեկտեմբերին»,- ասաց Խ. Հակոբյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ զեղչերի հայտարարելուց հետո հետազոտված 1045 կանանցից 46-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը օրական ունենում են մոտ 200 այցելու, որոնցից 40-ի մոտ հայտնաբերվում է  քաղցկեղ։ Հիմնադրման օրից կենտրոնը հետազոտել է 500 հազար կանանց, որոնցից 11 հազարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել.Կենտրոնում կարեւորում են նաեւ գյուղաբնակ կանանց առողջությունը, եւ արդեն կատարել են 320 այց  գյուղական բնակավայրեր, որոնց արդյունքում անվճար հետազոտել են 25  հազար կնոջ;

Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ քաղցկեղը երիտասարդացել է։ Եթե նախկինում հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում էր 50–70 տարեկան կանանց մոտ, ապա հիմա հայտնաբերվում է նաեւ 30-40  տարեկանների մոտ: Հիվանդությունից ապահովագրված չեն նաեւ տղամարդիկ, կենտրոնում հետազոտված տղամարդկանցից 72 –ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ