27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2016

Պետք է անկեղծ լինել. բաներ են փոխվում

Այն, որ քաղաքական գործիչներն են հաճախ դիմում մանիպուլյացիաների, ինչ-որ տեղ հասկանալի է, իրենց գործունեությունն է այդպիսին, սակայն երբ նման քայլերի են դիմում հանրային կարծիքի վրա պոտենցյալ ազդող դեմքերը, փոքր-ինչ անհասկանալի է: Նոր կառավարության առաջին արժանիքը հին, օդիոզ դեմքերի հեռացումն էր գործադրից, ինչպես նաև պետական ուռճացված ապարատի, ծախսերի կրճատման գործընթացի մեկնարկը: Բայց նման դեպքերում միշտ կհայտնվի […]

Կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում

Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի: Դեռ մեր նախահայրերն են ասել, որ անունն ազդում է մարդու ոչ միայն բնավորության, այլեւ ճակատագրի վրա։ Հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։ Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն […]

«ՀՀ-ն Հ. Աբրահամյանին դեռ կտեսնի բարձրագույն պետական պաշտոններում»

Մամուլում լուրեր են շրջանառվում ՝   Հովիկ Աբրահամյանը շուտով նոր պաշտոն կստանա: Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Վահան Բաբայանը   Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, որ Աբրահամյանը քաղաքականությունից հեռացել է: Նա այն պետական գործիչներից է, ով  մշտապես մասնակցություն է ունեցել պետական կառավարման մեջ  և քաղաքական կյանքում: Ես կարծում եմ՝ որ  ՀՀ-ն  Հովիկ Աբրահամյանին դեռ կտեսնի բարձրագույն […]

Դա մի քանի եթե-ներ է պարունակում. Գլխավոր դատախազը` Պերմյակովի պատժից ու Գյումրու կրակոցներից

«Քանի որ դա մի քանի եթե-ներ է պարունակում, հետևաբար, հիմա ժամանակի վատնում կլինի այդ եթե-ների մասին խոսելը: Կհասնենք դատական ակտի ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո այդ եթե-ների իրավիճակն էլ կունենանք, և անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի կարգով լուծումները կտեսնեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչ վերաբերում է երեկ […]

Ժամկետային զինծառայող է սպանվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն: Նախնական տվյալներով, այսօր ժամը 8:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքային Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ, ասված է հաղորդագրությունում: Դեպքի առթիվ […]

Հայաստանի կլիման լուրջ չի փոփոխվել (վիդեո)

Այս տարվա նոյեմբերը լինելու է տեղումնառատ, սակայն ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա հավելեց, որ նոյեմբերի առաջին տասնօրյակից լեռնային մարզերում համարվում է ձմռան սկիզբ: Ձմռան կանխատեսումները դեռևս չկան, այդ մասին արդեն պարզ կդառնա նոյեմբերին: Ըստ Գ. Սուրենյանի` հոկտեմբերի 17-ից […]

Որն է աշխարհի ամենաանվտանգ երկիրը

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ցանկը գլխավորել է Ֆինլանդիան։ Երկրորդ տեղում է Քաթարը, երրորդը Արաբական Էմիրատները։ Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով տվյալ երկրում հանցավորությունը, ահաբեկչության վտանգը, բնակչության վստահությունը ուժային կառույցների նկատմամբ եւ վերջինների ունակությունը՝ բնակչությանը պաշտպանելու։

Վանոն կվերադառնա /վիդեո/

«Վանո Սիրադեղյանը իմ երկրպագած անձն է: Ես ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանի հանրապետությունները, թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ ռուսական հեղափոխության ծնունդ են: Առաջին հանրապետությունը տվեց Արամ Մանուկյան, երկրորդ հանրապետությունը տվեց Ալեքսանդր Մյասնիկյան, երրորդ հանրապետությունը տվեց Վանո Սիրադեղյան: Մի մտածեք, որ տարածության մեջ գտնվող այդ մեծատաղանդ մարդը մոռացվելու է.վաղ թե ուշ նա […]

Նախագահն ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը: Սերժ Սարգսյանը հույս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի