27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2016

Լուրջ փորձություններ Առողջապահության նախարարությունում. Հրապարակ

Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել։ Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաև ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լևոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։ Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու և աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը հնարավոր է […]

Սկանդալ ԵԽԽՎ-ում. Ժամանակ

ԵԽԽՎ-ում երեկ ազատ քննարկման ժամանակ սկանդալ է տեղի ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, ով անջատել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի խոսափողները: Զոհրաբյանի խոսքով ԵԽԽՎ-ում ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ նախագահը, նաև խախտելով բոլոր կանոնակարգերը, կոպիտ միջամտել է իր և Նաիրա Կարապետյանի ելույթներին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Վատ չե՞նք. Հայկական ժամանակ

ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի Հայաստանի ներկայացուցիչ, նախարար Կարինե Մինասյանը թերթի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե մոտ ժամանակներս Հայաստանին սպառնում է տնտեսական աղետ` դեֆոլտ: «Ես համոզված եմ, որ Հայաստանն աճի մեծ պոտենցիալ ունի: Եվ անգամ միջազգային կառույցներն, այդ թվում ԱՄՀ-ն վերագնահատել է տնտեսական աճի բոլոր ցուցանիշները 2016-2017 թթ. համար»,-ասել է նա: Այդ […]

«Լավ եք էլի». Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ նյարդայնացել է Վիկտոր Դալլաքյանի ԱԺ հաջորդ նախագահ դառնալու տեղեկության մասին թերթի հարցը լսելիս: «Նման ծիծաղելի ու աբսուրդ լուրերը չեմ ցանկանում մեկնաբանել, դուք խոսում եք մի բանի մասին, որն անհավանական է»,-ասել է պատգամավորը: Հարցին` բացառում է այդ նշանակումը, Բաղդասարյանն արձագանքել է. «Լավ եք էլի»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Երրորդ համաշխարհային պատերազմի հոտ է գալիս․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգուշացրել է, որ Սիրիայի պատճառով կարող է գլոբալ խնդիր սկսվել։ Նա համոզված է, որ աշխարհում ստեղծված իրավիճակը նոր սառը պատերազմի է նման եւ որ «օդում Երրորդ համաշխարհային պատերազմի հոտ է գալիս»։ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի գլխավոր խնդիրը ահաբեկիչներին աջակցող երկրների միջամտությունն է։ Իսկ ահա Ռուսաստանն ու Իրանը, Ասադի խոսքով, իրենց դաշնակիցներն […]

Աստված տեսնում է մեր սիրտը

Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները: Աստված տեսնում է մեր սրտի թե ուրախությունը, թե տրտմությունը և թե դառնությունը: Եվ լավ է, որ մենք կարողանանք Աստծուն մասնակից ու հաղորդ դարձնել դրան՝ ոչ թե Նրան ընտրելով իբրև նշավակ մեր դժգոհության, այլ իբրև կյանքի ուղեկից, բարեկամ և առաջնորդ: Հոբ. 38: 1 – 39: 36։   Աղբյուր` qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի