27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2016

«Իրականության հետ կապ չունի»

«Դեֆոլտը տնտեսագիտության մեջ հարաբերական կատեգորիա է, իսկ այն ձևաչափի տեսքով, որով ահազանգում է առաջին նախագահն, իրականության հետ կապ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն` անդրադառնալով ՀԱԿ ղեկավար ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, թե ՀՀ-ում տնտեսական աղետ` դեֆոլտ է սպասվում: «Դա նշանակում է երկրի սնանկացում, երբ երկիրն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները: […]

Դոլարը թանկանում է

Ամերիկյան մեկ դոլարը հայկական բանկերում այսօր գնվում է 472.50 ՀՀ դրամ նվազագույն և 475.50 առավելագույն  փոխարժեքով, վաճառվում` 476,50 ՀՀ դրամ նվազագույն և 478 առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 518 ՀՀ դրամով և առավելագույնը  523 փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է նվազագույնը 525.50  ՀՀ դրամով և առավելագույնը 532 ՀՀ դրամ փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում է 7.40 ՀՀ դրամ նվազագույն և 7.52 առավելագույն  […]

Կցրտի

Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև: 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գանձախույզները Բիթլիսում թիրախ են ընտրել հայկական եկեղեցին և գերեզմանները

Թուրքիայի «Հայ փոքրամասնության միության» նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ թուրք գանձախույզների նոր թիրախ է դարձել Բիթլիս նահանգի Մուտքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները: Ինչպես հաղորդում է «Timeturk» լրատվամիջոցը, Դաղջըն ասել է, որ եկեղեցու մոտ և գերեզմաններում մինչև 3 մետր խորությամբ հորատումներ են արվել: Աղբյուրը հիշեցնում է, որ […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավուրիչ» ԲԿ (ֆոտո)

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։ Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։ Տուժածների […]

Շիրազի փողոցում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան տուժածներ (ֆոտո)

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 12/1 հասցեում «Օպել Աստրա» մակնիշի 34C L3 75 […]

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից

Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 420 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ […]

Օտար խաղեր.Առավոտ

Ներկայացնում ենք հատվածներ «Առավոտի» խմբագրականից. Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ։ Դրանք մանրուքներ էին։ Ի՞նչ պիտի աներ հայ գեներալը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում, երբ այդ կազմակերպությունը կոչված է բացառապես սպասարկելու Ռուսաստանի ռազմաքաղաքական […]

Եթե կարող են, թող հանեն. Շիրակի մարզպետը հրաժարական չի տա. Ժողովուրդ

Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից: Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի