28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իրականության հետ կապ չունի»

«Դեֆոլտը տնտեսագիտության մեջ հարաբերական կատեգորիա է, իսկ այն ձևաչափի տեսքով, որով ահազանգում է առաջին նախագահն, իրականության հետ կապ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն` անդրադառնալով ՀԱԿ ղեկավար ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, թե ՀՀ-ում տնտեսական աղետ` դեֆոլտ է սպասվում: «Դա նշանակում է երկրի սնանկացում, երբ երկիրն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները: ՀՀ-ն ոչ այս պահին, ոչ էլ տեսանելի ապագայում կանգնած չէ նման խնդրի առաջ»:

Բոստանջյանը չի խրախուսում նման հատարարությունները, քանի որ սա ներդրողների, տարբեր կառույցների մոտ մտավախություն ու անվստահություն կառաջացնի ՀՀ-ի հանդեպ: «Իսկ դա իրականության հետ կապ չունի, քանի որ դեֆոլտի նախանշանն այն է, որ արտաքին պարտքի սպասարկման առումով կարող է մենք հնարավորոություն չունենանք:

Իհարկե, բոլորս էլ գիտենք` կան կենսաթոշակների, նպաստների, ցածր աշխատավարձի և այլ խնդիրներ, սակայն այդ ամենն ամենևին էլ չեն ասում, չեն վկայում, որ դեֆոլտ է մեզ սպասվում»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ