27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2016

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը. Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Երևան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։ Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն […]

Լայմի օգտագործումը՝ որպես հիգիենային հետևելու լավագույն տարբերակ

Հիգիենայի պահպանման տեսանկյունից շատ շատերը մեզնից օգտագործում են հատուկ դեզադորանտներ: Սակայն շատ քչերն են տեղյակ, որ այդ քիմիական նյութերը բավականին մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը: Դեզադորանտները պարունակում են մեծ քանակությամբ տոքսիններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի կամ Ալցգեյմերի հիվանդությունների առաջացմանը: Սակայն մեր մարմնի հիգիենային մենք կարող ենք հետևել նաև բնական միջոցներով: Խոսքը լայմի մասին […]

Ավտոմեքենան ընկել է գետը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Volvo 245» մակնիշի 07 OO 094 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, […]

Նախագահն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, […]

Որ մարզերում ձյուն կտեղա. Գ. Սուրենյանը հրավիրում է վարորդների ուշադրությունը (վիդեո)

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով` հոկտեմբերին տեղումների քանակը նորմայից պակաս էին, և երկրի ողջ տարածքում դիտվել է բարձր ջերմաստիճան, առանձին օրերին նույնիսկ անոմալ ջերմություն: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ջերմաստիճանը նույնիսկ 30-ի է հասել: «Մենք ներկա պահին ունենք տեղումների մեծ դիֆիցիտ: Սա որոշ առումով […]

Ստամբուլի հայկական դպրոցի համար հանգանակվել է 415.000 թուրքական լիրա

Ստամբուլի Բեզջիյան հայկական դպրոցի բյուջեի դեֆիցիտն այս տարի կազմել է 550 հազար թուրքական լիրա (177.000 դոլար): Հիմնադրամի գործունեությունը և բյուջեն ներկայացնելիս այս մասին հայտնել է Գումգափուի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Մոսկոֆյանը հետևյալ կերպ է բացատրել բյուջեում առաջացած դեֆիցիտը. «Նախորդ տարիներին մեր բյուջեում դեֆիցիտ չի առաջացել, սական այս անգամ […]

Նաիրա Կարապետյանը դիմելու է Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօրվա սկանդալին: «Դեմոկրատիայի բնօրրան ԵԽԽՎ-ն սահմանափակում է իմ խոսքի ազատությունը, և ես անպայման դիմելու եմ Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը և գործողությունների օրինականությունը։ Այսօր սկանդալային միջադեպ գրանցվեց ԵԽԽՎ նիստում, երբ ազատ դեբատների շրջանակում իմ ելույթը, մեղմ ասած, դուր չեկավ […]

Մայրը գիրկն է առել քնած որդուն ու ցած նետվել 9-րդ հարկից /ֆոտո, վիդեո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Օմսկում։ 33-ամյա Աննան գրկել է քնած որդուն՝ 9 տարեկան Գլեբին եւ նրա հետ միասին ցած նետվել 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Ցավոք, երկուսն էլ տեղում մահացել են։ Ճակատագրական քայլից առաջ կինը նամակ է թողել, որում ասել է, որ նման քայլի է դիմում անձնական պատճառներով։ Ոստիկաններին հայտնի է դարձել, որ կինն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի