28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լայմի օգտագործումը՝ որպես հիգիենային հետևելու լավագույն տարբերակ

Հիգիենայի պահպանման տեսանկյունից շատ շատերը մեզնից օգտագործում են հատուկ դեզադորանտներ: Սակայն շատ քչերն են տեղյակ, որ այդ քիմիական նյութերը բավականին մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը: Դեզադորանտները պարունակում են մեծ քանակությամբ տոքսիններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի կամ Ալցգեյմերի հիվանդությունների առաջացմանը:

Սակայն մեր մարմնի հիգիենային մենք կարող ենք հետևել նաև բնական միջոցներով: Խոսքը լայմի մասին է: Լայմն օգտագործվում է նաև թևատակերի մաշկի խնամքի համար: Նախ, այն աշխատում է որպես բնական դեզադորանտ, երկրորդ` այն սպիտակեցնում է մաշկը, որն այդ շրջանում հակված է մգանալու: Լայմի թթուն սպանում է բակտերիաները, որոնք տհաճ հոտի պատճառ են դառնում, և առանձնահատուկ դեպքերում կարելի է այն օգտագործել որպես դեզադորանտ: Որպեսզի թևատակերի մաշկը սպիտակեցվի, խորհուրդ է տրվում խառնել լայմի հյութը վարսակի ալյուրի և մի փոքր մեղրի հետ, ստացված խառնուրդը քսել թևատակերի շրջանում և թողնել մեկ ժամ:

 Աղբյուր՝ Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ