28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է անկեղծ լինել. բաներ են փոխվում

Այն, որ քաղաքական գործիչներն են հաճախ դիմում մանիպուլյացիաների, ինչ-որ տեղ հասկանալի է, իրենց գործունեությունն է այդպիսին, սակայն երբ նման քայլերի են դիմում հանրային կարծիքի վրա պոտենցյալ ազդող դեմքերը, փոքր-ինչ անհասկանալի է:

Նոր կառավարության առաջին արժանիքը հին, օդիոզ դեմքերի հեռացումն էր գործադրից, ինչպես նաև պետական ուռճացված ապարատի, ծախսերի կրճատման գործընթացի մեկնարկը:
Բայց նման դեպքերում միշտ կհայտնվի մեկն ու կասի, որ, օրինակ, նոր վարչապետը աշխատանքից չհեռացրեց X պաշտոնյային, ինչը ցույց է տալիս, որ նա քաղաքական կամք չունի կամ հաշվի չի նստում հանրային կարծիքի հետ:

Եթե նոր վարչապետն ի զորու է եղել Գագիկ Բեգլարյանին կամ Սյունիքի մարզպետին (անկախ ամեն ինչից՝ երկուսի նկատմամբ էլ անտարբեր վերաբերմունք ունեմ) աշխատանքից ազատել, կարծում եմ՝ ազնիվ չեն բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ 2-3-րդ էշելոնի չինովնիկների վերանշանակումը հանրային կարծիքի անտեսում կամ նոր կառավարության ձախողում են համարում. ավելին, դա ավելի շատ ցույց է տալիս, որ այդ մասին խոսողները տվյալ հարցում այլ շահագրգռվածություն ունեն, իսկ թե ինչպիսին՝ իրենք կիմանան:

Տիգրանուհի Դավթյանի գրառումը ֆեյսբուքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ