03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում

Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի: Դեռ մեր նախահայրերն են ասել, որ անունն ազդում է մարդու ոչ միայն բնավորության, այլեւ ճակատագրի վրա։ Հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։

Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում դրանց տիրոջը եւ նրա շրջապատին։

Ցանկը գլխավորում է Սոֆիա անունը։

Հին հունական անուն է, նշանակում է՝ իմաստություն։ Այս անունը կրող կանայք բնությունից հանգիստ են, կենտրոնացած, լռակյաց։ Նրանք հաջողակ են լինում, եւ հաջողությունն ինքն է գտնում նրանց։

 

 

sem-zhenskix-imen_401

Երկրորդ տեղում Մարիա անունն է

Այն եւս հունական է, նշանակում է՝ տիրուհի։ Այս անունով կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։

sem-zhenskix-imen_402

Երրորդ տեղում Անաստասիա անունն է։

Այն անունը կրող կանայք սովորաբար հանգիստ են լինում, լավ լեզու են գտնում մարդկանց հետ, երբեք չեն կորցնում լավատեսությունը։

sem-zhenskix-imen_403

Չորրորդը Աննա անունն է։

Այն նշանակում է՝ բարեհաճություն։ Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ նրանք աշխատասեր են եւ կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։

sem-zhenskix-imen_405

Հինգերորդ տեղում Ելիզավետա կամ Եղիսաբեթ անունն է

Նշանակում է՝ երդում, աստվածավախ։ Դեռ հնուց թագուհիներին ու արքայադուստրերին հենց այս անունն էին տալիս, եւ դա պատահական չէր։ Այն դեպի իրեն է ձգում հաջողությունը, այս անունը կրող կանայք կարողանում են իշխանություն ունենալ շրջապատի վրա։

sem-zhenskix-imen_406

Ցանկի վերջում Վիկտորիա անունն է։

Նշանակում է՝ հաղթանակ, այս անունը կրող աղջիկները հաղթանակած են դուրս գալիս ամեն իրավիճակից, դժվարությունը հաղթահարում են հեշտ ու ժպտալով։

sem-zhenskix-imen_407

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ