28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի կլիման լուրջ չի փոփոխվել (վիդեո)

Այս տարվա նոյեմբերը լինելու է տեղումնառատ, սակայն ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա հավելեց, որ նոյեմբերի առաջին տասնօրյակից լեռնային մարզերում համարվում է ձմռան սկիզբ:

Ձմռան կանխատեսումները դեռևս չկան, այդ մասին արդեն պարզ կդառնա նոյեմբերին:

Ըստ Գ. Սուրենյանի` հոկտեմբերի 17-ից եղանակն արդեն կցրտի, և սրանով կարելի է ասել, որ անոմալ տաքերը կանխվեցին, քանի որ այն, ինչ ունենք նորմալ չէր մեր բնակլիմայական պայմանների համար:

Դիտարկմանը, թե կլիմայական անոմանյաները շատացել են աշխարհում, Գ. Սուրենյանն ասաց. «Այո,  վերջին տասնամյակում մեր ոլորտի գիտնականները բարձրաձայնում են, որ կա կլիմայի փոփոխություն, պայմանավորված է ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն գործոնով, այնպես որ բնական աղետների աճն էլ կապվում է կլիմայի փոփոխության և երկիր մոլորակի գլոբալ տաքացման հետ»:

Հայաստանի մասով բանախոսը նկատեց, որ կլիմայական էական փոփոխություններ այստեղ չկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ