27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2016

Իրականում քանի սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան. պարզաբանում /վիդեո/

««Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է ներգրաված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ: Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի […]

Ինձ մեկուսացրել էին. Վիկտոր Դալլաքյան (վիդեո)

«ՀՀ նոր ԸՕ-ի համաձայն միայն կուսակցությունները կարող են մասնակցել խորհրդրանական ընտրություններին, այն ձևաչափը, որին ես կմասնակցեմ, կլինի համապատասխան կուսակցական ցուցակը: Ես խոստանում եմ, որ այս ամսվա ընթացքում հրապարակային կտեղեկացնեմ այդ ցուցակը»,-այսօր ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այսօր նա հայտարարեց, որ հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի […]

Նազարբաեւը հետաձգել է այցն Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հետաձգել է հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը՝ հղում անելով իր աղբյուրին, Նազարբաեւը այցը հետաձգել է մրսածության պատճառով։ Նշվում է, որ Նազարբաեւը այժմ բուժվում է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նազարբաեւը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։  

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թհոկտեմբերի 11–ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` 10:30-15:30 Վրացյան փ. 71, 71/1 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 ՀԱ Ա-2 թաղ. 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218 շենքերը, Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 23, Ֆուչիկի 1-ին […]

Պատվաբեր կլիներ. Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում է, ոչ հաստատում լուրերը, որ իր նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ չարված հայտարարությանը: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, […]

Ավտոմեքենան ընկել է ձորը. Նուբարաշենի նախկին թաղապետը մահացել է

Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 11-ի լուսադեմին, ողբերգական վթար է տեղի ունեցել. Nissan Patrul մակնիշի ավտոմեքենան ընկել է «Դիատամիտ» հանքի հարեւանությամբ գտնվող ձորը 100 մետր խորությամբ, մեկ մարդ մահացել է: Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետեւանքով մահացած՝ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանը Նուբարաշենի նախկին թաղապետն է: Վիրավորներն են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանը եւ […]

Գյումրիում եղել է ստվերային գործարք. «Համախմբում»

Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն. ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» կուսակցությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին։ Նոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի […]

Ունենք լուսավոր հանցագործ, որը պապաներ ունի իշխանության վերին օղակներում. Դալլաքյանը՝ Էդմոն Մարուքյանից (վիդեո)

«Ես համագործակցել եմ ՀՀ 3 նախագահների հետ, ու ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, ու այդ պատճառով էլ համագործակցել եմ 3 նախագահների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից: Այնուհետ Վիկտոր Դալլաքյանը հերթով ներկայացրեց, թե ինչ […]

Կաթնամթերքն էժանացել է, շաքարավազն ու մրգերը՝ թանկացել

2016թ. սեպտեմբերին՝ օգոստոսի ամսվա  համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% և 0.6% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի