04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2016

Ինչպիսին է մատակարարվող ջրի որակը

«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4415 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն […]

Նուրբ եւ անփոխարինելի․ այսօր Աղջիկների միջազգային օրն է

Այսօր՝ Հոկտեմբերի 11-ը Աղջիկների երեխաների միջազգային օրն է (International Day of the Girl Child)։ Այս օրը Աղջիկների միջազգային տոն է հռչակել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան՝ ի նշան աղջիկների իրավունքների եւ նրանց խնդիրների ճանաչման։ 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի եղավ երեխաների ամուսնությունը: Նշված թեմայով ՄԱԿ-ի […]

ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը վարել է ԵԽԽՎ լիագումար նիստը

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել  Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է […]

Հոկտեմբերի 12-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներ. ՏԻՄ ընտրությունների քաղաքական գնահատականը: Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներ. ՏԻՄ ընտրությունների քաղաքական գնահատականը: Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի […]

Վանի Աղթամար կղզու այցելուները միայն սակավաթիվ հայերն են

Վերջին երկու տարում Թուրքիայում տեղի ուենցող զինված բախումների և ահաբեկչական հաճախակի գործողությունների հետևանքով երկրում մեծապես տուժել է հատկապես զբոսաշրջության ոլորտը: Թուրքական «Haber Van» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս բացասական ազդեցությունից անմասն չի մնացել նաև Վանի նահանգը և մասնավորապես Գևաշ շրջանը, որի տարածքում է գտնվում Վանա լճի Աղթամար կղզին: Շրջանում գործունեություն ծավալող «Աղթամար» ռեստորանի սեփականատեր Իբրահիմ Ալքանը պատմել […]

«Վանաձորի քաղաքապետի ընտրությունն արդար էր»

Ֆեյսբուքյան օգտատեր Միհրան Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վանաձորի քաղաքապետի ընտրությունն արդար էր: Ուղիղ եթերով ենք հետևել, բոլորի աչքի առաջ քվեաթերթիկներն ընկան քվեատուփ, ու եղավ այն, ինչ եղավ: Ոչ մի խաղի կանոն չի խախտվել: Թե քվեարկությունից առաջ ով ում հետ ինչ է պայմանավորվել, էական չէ, որովհետև Էդմոնի համար էլ գերխնդիրը ախպոր պաշտոնն էր, […]

Կուսակցական մանդատների կռիվ

Գյումրիում շարունակվում է ՏԻՄ ընտրություններից հետո կուսակցական մանդատների բաշխման «կռիվը»։ Այսօր վարչական դատարան են դիմել ԲՀԿ եւ Հայկական Վերածնունդ կուսակցությունները: Հայցի հիմնական պահանջն է, անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի հոկտեմբերի 9-ի որոշումը: Ընտրված համարել ընտրողների ձայներ ստացած կուսակցություններին ու համապատասխան թվով մանդատներ տրամադրել, բոնուսանին կարգով Բալասանյան դաշինքին տրված մանդատները վերադարձնել: Թեեւ մինչ այժմ 3 քաղաքական […]

Կների՞ ժողովուրդը (վիդեո)

Henaran.am-ն այսօր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեց, թե ընդդիմությունից իշխանություն, ապա կրկին ընդդիմադիր դաշտ անցումը կներվի արդյոք հասարակության կողմից և կստանա ձայներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք, որ Դալլաքյանն այսօր հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից ու դուրս եկել ՀՀԿ-ից: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի