15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կուսակցական մանդատների կռիվ

Գյումրիում շարունակվում է ՏԻՄ ընտրություններից հետո կուսակցական մանդատների բաշխման «կռիվը»։

Այսօր վարչական դատարան են դիմել ԲՀԿ եւ Հայկական Վերածնունդ կուսակցությունները: Հայցի հիմնական պահանջն է, անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի հոկտեմբերի 9-ի որոշումը: Ընտրված համարել ընտրողների ձայներ ստացած կուսակցություններին ու համապատասխան թվով մանդատներ տրամադրել, բոնուսանին կարգով Բալասանյան դաշինքին տրված մանդատները վերադարձնել:

Թեեւ մինչ այժմ 3 քաղաքական ուժեր էին որոշել դիմել դատարան, բայց ԳԱԼԱ կուսակցությունը չի միացել հայցադիմումին, պատճառաբանելով, որ ԳԱԼԱ կուսակցությունից ավագանու մանդատ չի վերցվել ու «շնորհվել»  Բալասանյան դաշինքին: Դատարանը կարող է անհիմն ճանաչել տվյալ կուսակցության բողոքը:

Հայկական Վերածնունդ կուսակցության ներկայացուցիչը նշել է.  «Հավատացած ենք, որ ընտրությունների անօրինական արդյունքների վերաբերյալ հարցը վարչական դատարանը կքննի եւ իր հիմնավորումը կտա  ԸԸՀ-ի կայացրած որոշմանը: Իսկ եթե հայցը մերժվի դիմելու են Սահմանադրական դատարան` չմասնակցելով Գյումրու ավագանու նիստերին»:

« Մեր պարտքն է տեր կանգնել քաղաքացու քվեին»,- հավելեց ԲՀԿ-ական Արմինե Գյոդկյանը:

14686538_1419877231373732_1051309335_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ