28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նուրբ եւ անփոխարինելի․ այսօր Աղջիկների միջազգային օրն է

Այսօր՝ Հոկտեմբերի 11-ը Աղջիկների երեխաների միջազգային օրն է (International Day of the Girl Child)։ Այս օրը Աղջիկների միջազգային տոն է հռչակել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան՝ ի նշան աղջիկների իրավունքների եւ նրանց խնդիրների ճանաչման։

2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի եղավ երեխաների ամուսնությունը: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, աշխարհում 20-24 տարեկան ամուսնացած կանանց 1/3-ը ամուսնացել է 18 տարին չբոլորած, իսկ նրանց 1/3-ը՝ նախքան 15 տարեկան դառնալը, նշում է Calend-ը։

2010 -ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման` ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010թ. զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը։

Սա լուրջ խնդիր է նաեւ Հայաստանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ