Վարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որով Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էդուարդ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»: