28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դալլաքյանն իր որդու հարսանիքին նախագահի կենացն ավելի շատ էր խմում, քան հարսի ու փեսայի»

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ Վիկտոր Դալլաքյանի արարքից ու հատկապես նախագահին վերաբերող արտահայտությունից:

Ու ցավում եմ, որ Դալլաքյանը  նման արտահայտություն է թույլ տվել: Երկար ժամանակ է, ինչ իրեն ճանաչում եմ. կատարվածն ինձ համար անսպասելի էր: Ցանկացած մարդ ինքն է որոշում՝ դուրս գա՞լ կուսակցության շարքերից, թե՞ ոչ, բայց լավ չէ, որ նմանատիպ բաները կուսակցության ղեկավարի, նախագահի անվան հետ է կապվում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Վերջինս շեշտեց՝ նախագահը միշտ դրական վերաբերմունք է ցուցաբերել Դալլաքյանի նկատմամբ, ու վերջինիս արարքն ավելի քան զարմանալի է:

«Այս ամենն ինձ համար անհասկանալի է, դրա դրդապատճառները ևս: Մի բան այն չէ: Նա  այդպես արտահայտվելու իրավունք չուներ: Եթե քաղաքական գործիչը գնում է ընդիմություն, ոչ մի խնդիր չկա, բայց  որ մարդիկ միանգամից,  180 աստիճանով փոխում են իրենց  կարծիքը, գոնե քայլեր կատարելուց առաջ պիտի մտածեն: Այն պահին, երբ լսեցի, որ Դալլաքյանը  ամեն ինչի պատասխանատվությունը գցում է Սերժ Սարգսյանի վրա, միանգամից հիշեցի նրա տղայի հարսանիքը, որի ժամանակ  Վիկտոր Դալլաքյանը ավելի շատ ժամանակ հատկացրեց նախագահի կենացը խմելուն ու նրան մեծարելուն, քան հարսի ու փեսայի կենացը խմելուն», – եզրափակեց Սուքիաս Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ