28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատվաբեր կլիներ. Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում է, ոչ հաստատում լուրերը, որ իր նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ չարված հայտարարությանը: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որ նման  գործիչը անդամագրվեր իրենց»,-այսօր ասուլիսին ասաց Դալլաքանը:

Հիշեցնենք, որ այսօր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և վերադառնում է ընդդիմադիր դաշտ ու մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Նկատենք՝ մամուլն արդեն բավական ժամանակ է, որ գրում է այն մասին, որ Սեյրան Օհանյանն էլ է անդամակցելու Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ