«Armenia Expo 2016». Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից

Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը (“Armenia Expo 2016”) կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: «Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն […]