Սահմանին անհանգիստ է

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ։ Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը: […]