15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարի լիներ, շուտ ասեր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել մելքումյանը կարևոր է համարում վարչապետի փոփոխությունը, թեկուզև քաղաքական մեծամասնությունը նույնն է մնացել: «Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ես բազմիցս ասել եմ, որ վարչապետը կարող է հաջողություն ունենալ, եթե սոցիալական ու տնտեսական հարցերում գոնե  50 տոկոսով հանրապետության նախագահի որոշումներում վետոյի իրավունք ունենա: Նոր վարչապետը նաև պետք է ունենա դատաիրավական համակարգում վետո դնելու իրավունք:

Իհարկե, ես համամիտ եմ այն գնահատականին, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց դրա մասին մենք ինչքան ժամանակ ենք ասում, բարի լիներ, շուտ ասեր իշխանությունը, նոր չէ, որ վատ է տնտեսության վիճակը»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց Մ. Մելքումյանն՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը :

Դիտարկմանը, որ տնտեսության վիճակը վատացել է հատկապես Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին, որի հետ հույսեր կապում էր քառյակն, այդ թվում ԲՀԿ-ը, Մ. Մելքումյանն արձագանքեց, որ այո, այն ստանդարտ միջոցառումներն, որ պետք է արվեր, չեն արվել:

Ինչ վերաբերում է նրան, որ նախկին վարչապետը կարող էր որոշ փոփոխություններ անել, ապա պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ՝ օրինակ՝ մենաշնորհների վերաբերյալ քաղաքական կամք, որոշում եղել է, թե ոչ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ