«Կարեն Կարապետյանը բյուջե լցնելու համար արդյունավետ կաշխատի»
Հայաստանի վարչապետի փոփոխությունը կապված է խորը ու լուրջ խնդիրների հետ: Այսօր լրագրողնբերի հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Վերջինս ընդգծեց՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այն մարդկանցից է, որը, եթե սկզբունքներ դնի եւ շարժվի դրանցով, դրական արդյունքների կհասնի:
«Վարչապետի փոփոխությունն առաջինը կապված էր Հայաստանի ծանր տնտեսական վիճակի հետ, որից մի կերպ պետք է դուրս գանք, ավելի արդյունավետ մենեջմենթ է հարկավոր կառավարությունում, այս առումով Կարեն Կարապպետյանն ավելի ակնհայտ առավելություններ ունի: Չի բացառվում, որ Ռուսաստանից նրան պարգեւատրումներ կանեն` Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու համար», – ասաց Բորիս Նավասարդյանը:
Բանախոսն ընդգծեց՝ ՀՀ-ին Անհրաժեշտ էր ունենալ վարչապետ, որը ավելի հեշտ կկարողանա բիզնես- սուբյեկտների հետ հաղորդակցվել:
«Կարեն Կարապետյանը բյուջե լցնելու համար ավելի արդյունավետ կկարողանա աշխատել, քան Հովիկ Աբրահամյանը»,-ասաց բանախոսը: