16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2016

Կարեն Կարապետյանը կստանա՞ քարտ-բլանշ. Ժամանակ

Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչա­պետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա  չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականու­թյուն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներ­կայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, […]

Էդվարդ Նալբանդյանը նախագահեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։

Օլիգարխները մեջ-մեջ են անում. Հրապարակ

Հայաստանում անցկացվող շինարարա­կան մրցույթներին ներկայացվող տեխնի­կական եւ ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողա­նում դրանց մասնակցել: Արդյունքում` ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման եւ փակման եզրին: Իրավիճակից լավա­գույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել: Մեխանիզմն այսպիսին է. մրցույթը շահում է […]

Ավիատոմսերի գները ամանորի օրերի համար

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տեղեկացնում է.  Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ընկերությունը կատարել է  ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն: Ստորև ներկայացված են հանգստի առավել պահանջված […]

Մինչեւ տարեվերջ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառա­վարությունը Ազգային ժո­ղովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Քն­նարկվող հիմնական հար­ցերից մեկը լինելու է կա­ռավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կա­տարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչություն­ների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն: Կառավարության կառուցվածքին վերաբերող կարեւորագոյն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ […]

Ուլտիմատում Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշա­նակվեց ՀՀ վարչապետ, համաձայն Սահմանադրության 20-օրյա ժամ­կետում նա պետք է ձեւավորի նոր կառավարության կազմ: Մինչ կառավարությունում նախարարների պաշտոնակատարները փորձում են Ենթադրել արդյոք իրենք կվերանշանակվեն, թե ոչ, տարբեր նախա­րարների հետ կապված տեղեկատ­վություն է շրջանառվում: Մասնավո­րապես Սեյրան Օհանյանի հետ կապված` ռուսական լրատվամիջոց­ներում տեղեկատվություն հրապա­րակվեց առ այն, որ նա առաջիկա­յում նշանակվելու […]

Կադրային փոփոխությունների երկրորդ ալիքը սրբելու է. Հրապարակ

Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազ­դարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ […]

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամկետը

Թուրքիայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ առաջարկելով 1 տարով երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կատարելու ժամկետը: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին տրված իրավասության ժամկետը լրանում է 2016թ. հոկտեմբերի 2-ին: Կառավարությանը ներկայացված օրինագծում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին հարակից շրջաններում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մեծացրել են […]

Աստված պատրաստում է մեզ

Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի