28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կստանա՞ քարտ-բլանշ. Ժամանակ

Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչա­պետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա  չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականու­թյուն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներ­կայիս մոդելի սպառվածության մասին է:

Ենթադրենք, տնտե­սական աճի մասին հայտարա­րությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրա­համյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մա­սին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կա­պակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարար­ներին: Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում’ ո՞ր մոդե­լը: Ի՛նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ինչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:

Որքան հայտնի է, Հա­յաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր` ըստ Համաշխարհային բանկի փոր­ձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակար­դակն ունեցող մի տնտեսու­թյուն է, որը սերտաճած է քա­ղաքականության հետ: Ա՞յս մո­դելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյա­նը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակու­թյունը:

Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտե­սությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մա­սին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ու­զում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մա­սին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել:

Կտա՞ Վա­րեն Կարապետյանի կառավա­րության ծրագիրն այս առանց­քային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գոր­ծող մոդելի դեմ, եւ ինչ ճանա­պարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը: Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքե­րի շարադրանք: Նոր կառավա­րության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն:

Միայն կոնկրետ արձանագր­ման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվա­զագույն երաշխիք, որ առա­ջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մար­տահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառա­վարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառա­վարությունն իր ծրագրում որ­քան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստո­վանության կոնկրետության հարցում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ