Զորահանդեսից հետո թշնամին զգաստացել է
«Մեր համայնքում արդեն բերքը հավաքել ենք. թշնամին դժվարություններ չստեղծեց ու չխանգարեց: Խաղողը, ցորենը, բանջարեղենը գյուղացիները հավաքել են առանց դժվարությունների», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզ, Այգեպար գյուղի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը: Վերջինս շեշտեց՝ վերջին շրջանում հարաբերական անդորր է: «Զորահանդեսից հետո, կրակոցներ չեն հնչել, վիճակը համեմատաբար խաղաղաղվել է», – նշեց Անդրանիկ Այդինյանը: