28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2016

Ես առաջին անգամ եմ լսում 2 միլիարդ դոլարի մասին. նախարարը հանդիպեց նաիրիտցիներին/վիդեո/

Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մոտեցավ կառավարության առջեւ հավաքված նաիրիտցիներին: Գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները նախարարին ներկայացրին իրենց պահանջները «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված: Նաիրիտցիներից Անահիտ Մանուկյանը նախարարին ասաց, որ կա ներդրող, որը պատրաստ է 2 մլրդ դոլար տրամադրել «Նաիրիտի» վերագործարկման համար, սակայն նախկին նախարարներն այդպես էլ քայլեր չձեռնարկեցին գործարանը […]

Համախմբումը չեղյալ է հայտարարում Գյումրիում նախանշված հանրահավաքը

Համախմբում կուսակցությունը հայտարարել էր Գյումրիում սեպտեմբերի 23–ին համապետական հանրահավաք կազմակերպելու մասին։ Համախմբում ուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով տեղի ունեցած ողբերգական դեպքը և Գյումրիում բոլոր քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավի դադարեցումը՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ չեղյալ է հայտարարում հանրահավաքը։

Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին: Նախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը […]

Զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր. քաղաքագետ

Երևանում տեղի ունեցած զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ «Իսկանդերներով» անհնար է կանխել ապրիլան իրադարձությունների նման էսկալացիաները Ղարաբաղում: Նրա խոսքով, հաշվի առնելով լարվածության աստիճանը, որը եղել է այս տարվա ապրիլին, նման իրադարձությունների կրկնությունը հնարավոր է: «Ես չեմ ասում, որ […]

Կոնդեցի Հարութի սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 […]

«Ամեն մայթի վրա միս են վաճառում. սպառողը պիտի ընդվզի»

Ինչպես հայտնել ենք, մսի վաճառքի կետերում  խախտումներ են արձանագրվել:  Անդրադառնալով այս խնդիրն՝  «Սպառողների միության» նախագահ Արմեն  Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  «Բոլոր շուկաներն էլ վատ վիճակում են: Մեր շուկաների սանիտարական վիճակը շատ վատ է, էսթետիկայի  ու հարմարավետության մասին էլ չխոսեմ: Ասենք՝ Կոմիտասի շուկան… կամ մյուս շուկաները… պատերի տակ աշխույժ առևտուր են անում, սանիտարական վիճակն էլ […]

Աստծո կողմից օժտված մի մարդ, կրթված, տեսքն էլ տեղը. ԱԱԾ նախկին պետի գնահատականը` վարչապետին (վիդեո)

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանից դրական ակնկալիքներ ունի: «Միշտ պաշտպանել եմ Հովիկ Աբրահամյանին, այսօր էլ պաշտպանելու եմ, քանի որ տնտեսություն չկար, բայց նա ընդունեց, այն հոգավորը տնտեսություն չթողեց: Հիմա նոր մարդ է եկել, Կարեն Կարապետյանին ճանաչում եմ ավելի քան 20-25 տարի՝ Աստծո կողմից օժտված մի մարդ, կրթված, տեսքն էլ տեղը»,-այսօր […]

Վերացնել պրիմիտիվ գողությունը.վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  քննարկvեց ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը: Այս նոր համակարգի ներդրման մասին կառավարությունում հայտարարվել էր վաղուց: Կար որոշում՝ նախարարներին զրկել ճոխ չվերթներից: Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում` գնվելու է ամենաէժան տոմսը, […]

«Մեր ժողովրդի հերոսական պատմությունը պայքար է անկախության եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով. «Հարգելի բարեկամներ, 25 տարի առաջ հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը հօգուտ անկախության: Անկախություն, որի համար պայքարել են մեր սերունդները: Մեր ժողովրդի հերոսական պատմությունը ոչ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի