15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամեն մայթի վրա միս են վաճառում. սպառողը պիտի ընդվզի»

Ինչպես հայտնել ենք, մսի վաճառքի կետերում  խախտումներ են արձանագրվել:  Անդրադառնալով այս խնդիրն՝  «Սպառողների միության» նախագահ Արմեն  Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  «Բոլոր շուկաներն էլ վատ վիճակում են: Մեր շուկաների սանիտարական վիճակը շատ վատ է, էսթետիկայի  ու հարմարավետության մասին էլ չխոսեմ: Ասենք՝ Կոմիտասի շուկան… կամ մյուս շուկաները… պատերի տակ աշխույժ առևտուր են անում, սանիտարական վիճակն էլ սարսափելի է»:

Արմեն Պողոսյանը շեշտեց՝  հաճախ շուկային հարակից տարածքներում՝ փողոցում են առևտուր անում, իսկ նմանատիպ վայրերից առևտուր անել չի կարելի:

«Սպառողները  պետք  է ընդվզեն: Եթե դուք   միս  եք  գնում, պետք է հասկանաք՝ տեսանելի տեղում՝ սպառողի աչքի առաջ լինի անասնաբույժի եզրակացությունը, կնիքը, ստորագրությունը:  Այդ փաստաթուղթը միայն մի օր պիտի ուժի մեջ լինի: Հաջորդ օրը կրկին պիտի ստուգեն ու փաստաթուղթը թողնեն: Ամեն մայթի վրա միս են վաճառում: Գումի շուկան խելոք ճարտապետները նախագծել են այնպես, որ ներսում նորմալ ձևով առևտուրն ընթանա: Շենքը ունի բոլոր պայմանները: Բայց այդ շինությունն իր նպատակին չի ծառայում. դրսում են առևտուր անում:  Կրկնում եմ՝ այլ տարբերակ չկա. սպառողը պիտի ընդվզի», – ասաց Արմեն Պողոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ