03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2016

Կարող է մի քայլ հետ գնաս ու ընկնես․ Առաքել Մովսիսյան /վիդեո/

Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ հավանաբար կքննարկվի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ ապագա վարչապետի նշանակման հարցը։ Այստեղ են ժամանում ՀՀԿ խորհրդի անդամները, լրագրողների հարցերին ի պատասխան, թե արդյոք սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը՝ նրանք դրական պատասխան են տալիս։ Իսկ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ նշել է, որ «Ես ձեզ բազմիցս ասել եմ՝ կարող է մի […]

Զինված խմբի գործով 4 անձ դատապարտվեց

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով քրգործով դատավճիռը: Դատարանը ամբաստանյալ Հակոբ Հակոբյանին դատապարտել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Անուշավան Ավետիսյանին` 3 տարվա, Ստեփան Չիլինգարյանին` 1 տարի 6 ամսվա, Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 6 ամսվա: Ըստ մեղադրական […]

«Մեսսին իր ժամանակի լավագույնն է»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է`  այս պահին Լիոնել Մեսսին աշխարհում իրեն հավասարը չունի։ Նույնը նա ասել է իր մասին, երբ կարիերայի գագաթնակետին էր։ «Ամեն ժամանակաշրջանում կա ֆուտբոլիստ, որը լավագույնն է աշխարհում։ Յուրաքանչյուրն իր ժամանական ունի՝ Գարինչան, Մարադոնան… Մեսսին այդ ֆուտբոլիստներից է։ Նա իր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես լավագույնն էի […]

Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել. Sabah

Ստամբուլի իրավապահները Աթաթուրքի անվան օդանավակայանում կին մահապարտ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ ձերբակալված Էբրու Ֆըրաթը Սիրիայում քրդական կառույցի անդամ է, բացի այդ «Քրդական համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանի մերձավորներից է: Ստամբուլի հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել Ֆըրաթի՝   Դիարբեքիրից Ստամբուլ մեկնելու մասին: Այդ տեղեկության հիման վրա իրավապահները համապատասխան աշխատանքներ […]

Երբ կմեկնաբանեն կատարվածը…./վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 7-ի կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում  արդեն Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը չցանկացավ խոսել վարչապետի հրաժարականի մասին: «Իմ անձնական զգացմունքներն այստեղ կարևոր չեն, ըստ էության, մենք բոլորս արդեն պաշտոնակատար ենք: Կառավարության նոր կազմը հաստատվելուց հետո, կկարողանանք մեկնաբանել»,-ասաց Շավարշ Քոչարյանը: Շավարշ Քոչարյանը չմեկնաբանեց նաև լուրերը, թե հաջորդ ԱԳ նախարարը պետք […]

Այսօր Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է

Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ սիրով շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ […]

Որն էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառը

Այսօր հրաժարական տված վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նախորդից ստացել է «նեխած» տնտեսություն, և հաջորդն էլ կստանա նույնը: «ՀՀ ժողովուրդը ոչինչ չստացար ու չէր էլ կարող ստանար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, ապա Արմեն Մարտիրոսյանի համար այն ամենևին էլ անսպասելի չէր. «Ազնվորեն ասեմ` ես մի փոքր ավելի […]

«Երևի Պուտինն է ուղարկել» /վիդեո/

«Ով էլ վարչապետ լինի, ժողովրդին դրանից օգուտ չկա: Ով գալիս է, ապրանքը, լույսը թանկացնում է, ինչ վատ բան ասես, արեցին: Մենք Հյուսիսային փողոցի նախկին բնակիչներն ենք: Խաբելով, ծեծելով մեզ այնտեղից հանեցին, չնչին գումար տվեցին, իսկ մեր հարցին այսօր ոչ ոք չի ուզում լուծում տալ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկը: Ասաց` լսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի