28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որն էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառը

Այսօր հրաժարական տված վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նախորդից ստացել է «նեխած» տնտեսություն, և հաջորդն էլ կստանա նույնը: «ՀՀ ժողովուրդը ոչինչ չստացար ու չէր էլ կարող ստանար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, ապա Արմեն Մարտիրոսյանի համար այն ամենևին էլ անսպասելի չէր. «Ազնվորեն ասեմ` ես մի փոքր ավելի ուշ էի ենթադրում, սեպտեմբերի 21-ից հետո էի պատկերացնում կամ մի ոփքր ուշ: Բայց որ հիմա եղավ, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրավիճակն ավելի լարված ու վտանգավոր է իշխանության համար, քան կարելի էր ենթադրել: Պատճառն այն է, որ հատկապես «Սասնա ծռերի» գործողությունից հետո, երբ եղան նմանատիպ մեծաքանակ բողոքի ակցիաներ, և ակնհայտ էր, որ այն տարածվելու և մեծանալու հատկություն ունի, իրենք, իհարկե, կիրառեցին հուլիսի 29-ի պատժիչ գործողությունը, սակայն ժողովրդի պահանջը չվերացավ, և իշխանությունը խնդիր ուներ որոշակիորեն իրավիճակը կայունացնելու` մանավանդ միջազգային հանրության վերաբերմունքի ներքո»,-բացատրեց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ իշխանությունն արմատական բարեփոխումներ չի անի ու հարկավոր էր «քավության նոխազ» գտնել, սպասումներ առաջացնել, ու հենց դա էլ արեցին վարչապետի փոփոխության միջոցով: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կարեն Կարապետյանն, ով վարչապետի գլխավոր թեկնածուն է, սերտ կապեր ունի ՌԴ-ի հետ: Ըստ նրա` սա ցույց է տալիս, որ ՌԴ-ն ուզում է ավելի ուղղակի իշխանություն ունենալ ՀՀ-ում: «Կարեն Կարապետյանը պետք է ապահովի հաջորդ պրոռուսական խորհրդարանի կայանալը»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ