03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2016

Անոմալիա․ գետն անակնկալ արնագույն է դարձել /վիդեո/

Անոմալիա է տեղի ունեցել Կրասնոյարսկի նահանգում։ Տեղի Դոլդիկան գետը անակնկալ կերպով կարմիր գույնով է ներկվել։ Այժմ մասնագետները պարզում են, թե ինչը կարող էր նման երեւույթի պատճառ դառնալ։ Կարծիք կա, որ գետի մեջ քիմիկատներ են լցվել։

Կառավարությունը 20 մլրդ դրամով կմեծացնի արտահանողներին ԱԱՀ–ի վերադարձը

ՀՀ կառավարությունը 20 մլրդ դրամով կմեծացնի արտահանողներին ԱԱՀ–ի վերադարձը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ գումարը կհատկացվի պետբյուջեի աճած եկամուտներից։ Հիշեցնենք, որ 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը կազմել է 815 մլն դոլար, ինչը 16.7 տոկոսով բարձր է 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Վթարային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարեն Կարապետյանը անսպասելի կանի

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքով` այսօր հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում, որոնք արվեցին Հայաստանին ԵՏՄ քարշ տալու համար: Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Եթե քառյակը չէր գիտակցում, թե ինչպես է ինքն օգտագործվում, ապա  թերևս Ռուսաստանը շատ լավ էր հասկանում, որ սրանով թույլ չի […]

«Հույսեր են կապում» /վիդեո/

«Կարեն Կարապետյանի հետ կապված՝ հույսեր ենք կապում:  Քանի որ ժամանակին աշխատել է որպես քաղաքապետ, նրան ճանաչում ենք: Նա որոշ բաներ փոխում էր», – Henaran.am-ը զրուցել է այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակցող քաղաքացիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվայում ԼՂ հարցն է քննարկվում

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Պոպովին, Ուորլիքին եւ Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, […]

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին համատեղ հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Կողմերը կարեւորել են Միջխորհրդարանական միությունում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: […]

Սարի թաղում լրագրողի տեսախցիկը ջարդելու համար եւս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով` եւս մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել եւս մեկ անձի՝ Ա. Կ.-ի, նկատմամբ: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]

Մեկնարկել է «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է: Այսօր արդեն Վերնիսաժի աշխատակիցներն իրենց գործունեությունը ծավալում են ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտին զուգահեռ, արդեն իսկ մեկնարկել են նաև տարածքի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները, ինչի ավարտից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի