28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին համատեղ հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Կողմերը կարեւորել են Միջխորհրդարանական միությունում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետայսու եւս նպաստելու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա արձանագրել է, որ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում իր տարածքում հայկական հազարամյա մշակութային ժառանգության գոյությունը: Սրա վառ ապացույցն ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն էր:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռուբեն Մարտինեզ Հուելմոն իր հերթին նշել է, որ հարկավոր է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հայկական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ուրուգվայցի խորհրդարանականին՝ 2013 թվականին Արցախ այցելելու եւ այսօր էլ բարոյական բարձր նկարագիր ունենալու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Ուրուգվայական կողմն ընդգծել է, որ ողջ աշխարհը պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ