28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2016

Սեպտեմբերի 9-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որտեղ նախատեսված է քննարկել ԼՂՀ հիմնահարցը. ՀՀ վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 9-ին, ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: ԹԵՄԱ՝ ԼՂՀ հիմնահարց. ՀՀ վարչապետի հրաժարականը:

Գյուղացիները սպառնում են կրկին փակել ճանապարհները

Արմավիրի մարզի Արմավիր և դրան  հարակից գյուղերի բնակիչները փակել էին  Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Վերջիններս  պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված գյուղմթերքի  գումարները: Գյուղացիները պահանջում են նաև, որ մթերող ընկերությունները խաղող մթերեն: Բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջում էին Գյուղնախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում: Քիչ առաջ տեղեկացանք՝  գյուղացիները ճանապարհը բացել են: Պատկան մարմինները հանդիպել են գյուղացիների հետ ու […]

Մոսկվայում շենք է փլուզվել /վիդեո/

Մոսկվայում՝ Վոլգոգրադյան փողոցում, 5 հարկանի շենք է մասնակիորեն փլուզվել։ Փլուզման արդյունքում 4 մեքենա փլատակների տակ է հայտնվել։ Թե որն է եղել փլուզման պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նշվում է միայն, որ փլուզման արդյունքում տուժածներ չկան։  

«99,9 տոկոսով վստահ եմ, որ Կարեն Կարապետյանն է լինելու»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահությամբ նշեց, որ հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու: «99,9 տոկոսով վստահ եմ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ փոփոխություններ է ակնկալում նոր վարչապետից, նա արձագանքեց. «Կա երեք հիմնարար փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, փետրվարի 12-ին նախագահի ելույթը և ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը: Այնտեղ ձևակերպված խնդիրները, առաջադրանքները, եթե հետևեք, կտեսնեք, որ […]

ՀՀ ՊՆ 1-ին Բանակային զորամիավորումում անցկացվել է շտաբային մարզում

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները: Շտաբային մարզումներն անցկացվել են պաշտպանական գործողության նախապատրաստման թեմայով: Կիրառման շրջանում և զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմի, ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի մասնակցությամբ իրականացվել է տեղազննում, տեղանքում կատարվել […]

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը /վիդեո/

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, վճարել աշխատողների՝ մինչ օրս  չվճարված աշխատավարձերը: Այսօր վերջիններս բողոքի ակցիա  էին կազմակերպել կառավարության շենքի   դիմաց: «Դժվար է ասել՝ մարդիկ մինչև հիմա ոնց են գոյատևում:  Կառավարությունը աշխատողին գործից ազատել է, գործարանը թալանվել է: Գոնե աշխատողներին  նպաստ տրամադրվեր կամ ինչ-որ տեղ գործի տեղավորեին, որ այդ մարդիկ սովից չմեռնեն: Բայց մեր վիճակը […]

Արլեմ Դեզիրն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հարցը:

Վարչապետի հրաժարականի որոշումը կայացվել է ՌԴ-ում

«Կարծում եմ` գնահատելու կարիք չկա, այն, որ այսօր ՀՀ-ում չի գործում օրինական իշխանություն, միանշանակ է, ոչ միայն Կառավարությունը պետք է հրաժարական տա»,-խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին` ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշումը կայացվել է դրսում` ՌԴ-ում, և վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի նշանակումն էլ կլինի ՌԴ-ում արված […]

«Փոխեք պարոնայք, ամեն ինչ փոխեք»

Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում: Ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը: Լավագույն տարբերակն իհարկե իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով, կամ ավելի ճիշտ չըտրելով, իշխանությունը գնում է մյուսն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի