«Փոխեք պարոնայք, ամեն ինչ փոխեք»
Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում: Ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը: Լավագույն տարբերակն իհարկե իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով, կամ ավելի ճիշտ չըտրելով, իշխանությունը գնում է մյուսն է գալիս: Իշխանավորը պիտի տեսնի, որ վատ աշխատելու արդյունքում իրեն ձայն չեն տալու ու գնալու է: Ամեն ինչի փոփոխությանը կողմ եմ: Փոխեք պարոնայք, ամեն ինչ փոխեք, կառավարությունն էլ փոխեք, Ազգային Ժողովն էլ, ինքներդ ձեզ էլ, կամ թողեք, հասարակությունը փոխի: Մեզ փոփոխություններ են պետք: Էս ինչ-որ կա, լավը չէ: Հաստատ բան եմ ասում:
պատգամավոր Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը