15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեսսին իր ժամանակի լավագույնն է»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է`  այս պահին Լիոնել Մեսսին աշխարհում իրեն հավասարը չունի։ Նույնը նա ասել է իր մասին, երբ կարիերայի գագաթնակետին էր։

«Ամեն ժամանակաշրջանում կա ֆուտբոլիստ, որը լավագույնն է աշխարհում։ Յուրաքանչյուրն իր ժամանական ունի՝ Գարինչան, Մարադոնան… Մեսսին այդ ֆուտբոլիստներից է։ Նա իր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես լավագույնն էի իմ ժամանակին։

Այո, ես լավագույն մարզավիճակում աշխարհում ամենալավն էի։ Իմ բախտը բերել է, ես շատ տիտղոսներ եմ նվաճել։ Բայց ես չէի կարողանա իմ կարիեայում ընտրել մեկ կարևորագույն տիտղոս կամ մեկ լավագույն գոլ»,-ասել է Ռոնալդինյոն իսպանական «Sport»-ի հետ զրույցում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ