02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2016

Գեղարքունիքի մարզում գայլերը 37 գառ են հոշոտել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են 37 գառ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դիրքերից մեկում զինծառայողի դի են գտել

Հայաստանի հարավ-արևմտյան դիրքերում երեկ պայմանագրային զինծառայող է զոհվել: Զինծառայողին սպանված են գտել մարտական դիրքերից քիչ հեռու: Զինծառայողը Ջերմուկ քաղաքից էր: Առայժմ  այս պահին դեպքին առնչվող այլ մանրամասներ հայտնի չեն

Ում թերացման արդյունքն է

Մոտ երկու ամիս առաջ ԱԱԾ-ը հայտարարություն էր տարածել «Հայկական ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի վերաբերյալ: նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ […]

ՊՊԾ գունդը գրավելու գործով կա 60 մեղադրյալ, որից 50-ը կալանավորված է. ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ քրեական գործին միացվել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի […]

Հիմա սա է իրավիճակը. ինչո՞ւ Բելառուսը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 1 դեմ, 1 ձեռնպահ և 7 կողմ ձայներով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ԱԺ օրակարգում քննարկելու հարցը: Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ այս համաձայնագրով պիտի ուսումնասիրվի Բելառուսի փորձը: Հարցին դեմ էր պատգամավոր Թևան Պողոսյանը, […]

Պուտինը ժամանել է Ուզբեկստան՝ հարգելու Քարիմովի հիշատակը /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Սամարղանդ՝ հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը։ Հիշեցնենք, որ Քարիմովը վախճանվել Է սեպտեմբերի 2-ին եւ հուղարկավորվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում:  

Այս դեպքն արտառոց է. ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ՌԴ տարածք մուտքի արգելքից, ասաց. «Ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել, դա Վիեննայի կոնվենցիայից է բխում, բայց այս դեպքը արտառոց է այն առումով , որ առաջին անգամն է, որ ՀՀ-ի ՌԴ-ի հարաբերություններում այդպիսի բան է տեղի ունենում, այդ […]

«Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի»

«Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ- Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրականում, Ադրբեջանն ըստ էության խախտում է պայմանավորվածությունները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Հանցագործությունը 2 օր անց բացահայտվեց

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1973 թ. ծնված Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի