02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2016

«Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին». ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության ԱԳՆ արտաքին քաղաքականության հարցերով փոխքարտուղար դեսպան Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափով դինամիկ զարգացում են ապրում: […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա […]

Զգում եմ՝ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախացել. Արթուր Ալեքսանյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   խոսեցին տպավորությունների, ժողովորդին պարգևած ուրախության մասին. «Հպարտություն եմ ապրում՝ լինելով Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնը: Զգում եմ, թե մարդիկ ինչ ուրախություն են ապրել,: Ձգտում եմ առաջ շարժվել և դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն», – ասաց Արթուր Ալեքսանյանը: Արթուրն անդրադարձավ նաև  իր անվան մարզադպրոցի անմխիթար […]

Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին

Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը: Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին […]

Ի՞նչ անել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ ու արդար

«Վերջին ընտրական օրենսգիրքը որ ընդունվեց, դրանում արվեցին որոշակի փոփոխություններ: Փորձ է արվել անել այնպես, որ ընտրությունները արդար և թափանցիկ անցկացվեն: Բայց կարծում եմ՝  արդյունքի հասնելու համար ընտրությունները պիտի անցկացվեն մեկ վարչական մարմնի կողմից և պատասխանատվություն կրի հենց այդ մարմինը», այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» մամուլի ակումբում   լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Հարություն […]

2017 թվականից կսկսվի հեռուստաֆիլմերի թվայնացումը

Հայաստանի ազգային արխիվը 2017-ին կսկսի հեռուստաֆիլմերի թվայնացման աշխատանքները: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ըստ Վիրաբյանի՝ այդ գործընթացը մի քանի տարի կտեւի: Նա հավելել է, որ Ազգային արխիվը միաժամանակ կիրականացնի նաեւ լուսանկարների եւ գրառումների թվայնացում: «Մեզ մոտ պահվում են Ավետիք Իսահակյանի, Պարույր Սեւակի, Մարտիրոս Սարյանի ելույթների ձայնագրությունները: Եթե ոչ […]

Սեքս-սկանդալ պատգամավորի շուրջ /վիդեո/

Բրիտանական քաղաքական դաշտում սեքս-սկանդալ է հասունացել։ Պատգամավոր Կիտ Վազը, ով ընտանիքի հայր է, օգտվել է տղամարդ-մարմնավաճառների ծառայություններից։ Իրավիճակը թեժ է հատկապես այն բանի համար, որ Վազը գլխավորում էր ընտանեկան արժեքների պահպանման հանձնաժողովը։ Նա հայտնի էր իր պայքարով մարմնավաճառության ու թմրամոլության դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում

Զինծառայողի դին հայտնաբերվել է ժայռի տակ՝ քարափի մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին: Կատարվել են դեպքի վայրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի