28 ամյա երիտասարդ է դանակահարվել.վիճակը ծանր է
Երեւանում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել դանակահարություն: Օգոստոսի 28-ին, ժամը 02:00-ի սահմանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից մեկը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: 28-ամյա Տ. Շ.-ն գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր: